Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հայաստանի երիտասարդական և Վրաստանի երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամները կհամագործակցեն

Հայաստանի երիտասարդական և Վրաստանի երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամները կհամագործակցեն
29.11.2014 | 11:40

Նոյեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը ներկայացրեց ՀԵՀ-ի կառուցվածքը, գործունեության ոլորտները, իրականացվող ծրագրերը, հասարակական և ուսանողական կառույցների հետ տարվող աշխատանքները։
Երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամի տնօրեն Իրակլի Ժորժոլիանին ընդգծեց, որ առաջին անգամ են Հայաստանում, և ուրախ են ծանոթանալ Հայաստանի պետական երիտասարդական քաղաքականությանը, իրականացնել փորձի փոխանակում։
Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նկատեց, որ երկու հիմնադրամներն էլ ունեն համանման գործառույթներ, նպատակներ, և ցանկալի կլինի սկիզբ դնել երկկողմ համագործակցության, կյանքի կոչել տարածաշրջանային համատեղ ծրագրեր։
Կողմերը համաձայնության եկան ստեղծել աշխատանքային խումբ և առաջիկա 10 օրերին նախանշել այն ոլորտները, որոնց շրջանակներում կարող են իրականացվել համատեղ աշխատանքներ։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Վրաստանի երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամի միջև ստորագրել համագործակցության հուշագիր։

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ